Մամուլն անդրադարձել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի առաջիկա նիստին։ Ըստ տարածվող տեղեկատվության՝ նիստը տեղի է ունենալու հունիսի 14-ին։ Այն վարելու է Սերժ Սարգսյանը, ճշտվելու է ապագա կառավարության ողջ կազմը։ Ըստ ՀՀԿ շրջանակների՝ նոր կառավարության ծրագիրն ԱԺ քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվելու հունիսի 20-ին։ Հնարավոր է՝ ԱԺ նիստը տևի երկու օր, եթե, իհարկե, քննարկումները բուռն լինեն։ Հնարավոր է, որ լինի ևս մեկ արտահերթ նիստ, որն ԱԺ–ն, հավանաբար, կգումարի հունիսի 25-ին՝ մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով` արտաքին գործերի, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարները վերանշանակվեցին, իսկ մյուս գերատեսչությունների ղեկավարները նախարարի պաշտոնակատարի կարգավիճակում են:
ՀՀԿ գործադիրի նիստը՝ հունիսի 14-ին