Լրահոս

11.06.2012 15:12


Բեկենբաուեր. «ՖԻՖԱ–ն և ՈՒԵՖԱ–ն ոչ թե համագործակցում են, այլ իրար դեմ են աշխատում»

Բեկենբաուեր. «ՖԻՖԱ–ն և ՈՒԵՖԱ–ն ոչ թե համագործակցում են, այլ իրար դեմ են աշխատում»

Մյունխենի «Բավարիա»–ի պատվավոր նախագահ, ՖԻՖԱ–ի գործադիր կոմիտեի անդամ Ֆրանց Բեկենբաուերը խիստ քննադատությամբ է հանդես եկել ՈՒԵՖԱ–ի հասցեին՝ «Եվրո–2012»–ի ընթացքում թույլ տրվող կոպտագույն մրցավարական սխալների համար։ Այս մասին «utro.ru»–ի փոխանցմամբ, տեղեկացնում են արտասահմանյան մարզական պարբերականները։

Բեկենբաուերի քննադատությունը, մասնավորապես, ուղղված է «վերջին հույսի խախտման»  համար կրկնակի պատժամիջոց սահմանելուն.

–Ես զայրացած եմ ՈՒԵՖԱ–ի վրա։ Մենք ՖԻՖԱ–ում հանդես էին գալիս «վերջին հույսի խախտման» համար կրկնակի պատժամիջոցներ կիրառելու դեմ։ Տասնմեկմետրանոցը տվյալ դեպքում արդեն բավարար պատիժ է, ու կարիք չկա, որպես լրացուցիչ պատիժ, խաղադաշտից հեռացնել ֆուտբոլիստին։ Կարելի է հիշել Լեհաստան–Հունաստան վերջին հանդիպումը. պարտադիր չէր խաղադաշտից հեռացնել լեհերի դարպասապահ Շեսնիին, տասնմեկմետրանոցը բավարար պատիժ էր։ Այս ամենը ինձ համոզում է, որ ՈՒԵՖԱ–ն ու ՖԻՖԱ–ն  ոչ թե համագործակցում են, այլ իրար դեմ են աշխատում։ Այս ամենից հետո ինձ մոտ ցանկություն էլ չկա շարունակել աշխատանքս ՖԻՖԱ–ում, ես մտածում եմ հեռանալու մասին։

Այս խորագրի վերջին նյութերը