Լրահոս

09.06.2012 14:30


Հոլանդիա–Դանիա՝ 20։00-ին, Գերմանիա–Պորտուգալիա՝ 22։45-ին

Հոլանդիա–Դանիա՝ 20։00-ին, Գերմանիա–Պորտուգալիա՝ 22։45-ին

Այսօր կկայանան «Եվրո –2012»–ի B խմբի հանդիպումները։ Շատերը այս խումբը համարում են «մահվան խումբ», քանի որ հանդես են գալիս այնպիսի հավաքականներ, ինպիսիք են Գերմանիայի, Հոլանդիայի և Պորտուգալիայի հավաքականները։

Ժամը 20։00-ին ուժերը կչափեն Հոլանդիայի ու Դանիայի հավաքականները։  Բուքմեյքերներն այստեղ առավելությունը տալիս են Հոլանդիային՝ վերջինիս հաղթանակը գնահատելով 1,68, ոչ ոքին՝ 3,75, իսկ Դանիայի հաղթանակը՝ 6,1 գործակցով։ Այնուհետև ժամը 22։45-ին միմյանց դեմ կպայքարեն Գերմանիայի ու Պորտուգալիայի ընտրանիները։ Փորձագետները առավելությունն այստեղ տալիս են Գերմանիայի հավաքականին. գերմանացիների հաղթանակը գնահատվում է  2,15, պորտուգալացիներինը՝ 3,50, իսկ ոչ ոքին՝ 3,35 գործակցով։

Այս խորագրի վերջին նյութերը