Լրահոս

09.06.2012 10:21


Քլինթոնն ու Անանը քննարկել են Սիրիայում իշխանությունն ընդդիմությանը փոխանցելու մարտավարությունը

Քլինթոնն ու Անանը քննարկել են Սիրիայում իշխանությունն ընդդիմությանը փոխանցելու մարտավարությունը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ՄԱԿ–ի ու ԱՊԼ–ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը երեկ քննարկել են Սիրիայում քաղաքական իշխանությունը ընդդիմությանը փոխանցելու մարտավարությունը։ Այս մասին հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը։

–Հանդիպման ընթացքում մեծամասամբ քննարկվել են  իշխանությունը փոխանցելու հարցը և այդ նպատակով միջազգային հանրության ուժերը միավորելու խնդիրը,– հայտարարել է Նուլանդը։

Վիկտորյա Նուլանդն իրեն թույլ է տվել ընդգծել, որ սխալ են այն եզրակացությունները, թե Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Ասադին։ Միաժամանակ նշել է, թե Իրանը բացահայտորեն հայտարարում է Ասադին աջակցելու մասին։

Այս խորագրի վերջին նյութերը