Լրահոս

07.06.2012 12:45


Հենրիխ Մխիթարյանը՝ Ուկրաինայի խորհրդանշական հավաքականում

Հենրիխ Մխիթարյանը՝ Ուկրաինայի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «football.ua»-ի կողմից կազմված՝ Ուկրաինայի առաջնության 30-րդ մրցափուլի խորհրդանշական հավաքականում:

Մխիթարյանը խորհրդանշական հավաքականում «Շախտյորի» միակ ներկայացուցիչն է:

Հիշեցնենք, որ վերջին մրցափուլում «Շախտյորը» 3:0 հաշվով հաղթել է «Ալեքսանդրիային», իսկ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ ու երկու գոլային փոխանցում կատարել:

Այս հաղթանակից հետո «հանքափորները» նվաճել են չեմպիոնի կոչումը:

Այս խորագրի վերջին նյութերը