Լրահոս

06.06.2012 14:38


Էրդողան. «Մեզ իսրայելցի զբոսաշրջիկներ հարկավոր չեն»

Էրդողան. «Մեզ  իսրայելցի զբոսաշրջիկներ հարկավոր չեն»

Ստամբուլում տեղի ունեցող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ Իսրայելի լրատվամիջոցներից մեկի լրագրողը հարցազրույց է վարել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ, որի ընթացքում թուրք պաշտոնյան կրկին քննադատելով Իսրայելի վարած քաղաքականությունը՝ հայտարարել է, թե Թուրքիան իսրայելցի զբոսաշրջիկների կարիքը չունի։ Այս մասին տեղեկացնում է «MIGnews.com» կայքը։

–Թուրք–իսրայելական հարաբերությունների ճգնաժամը ոչ մի կերպ չի վնասել  Թուրքիայի տնտեսական շահերին։ Մեզ պետք չեն իսրայելցի զբոսաշրջիկները, մենք նրանց տեղը լրացրել ենք։ Անցյալ տարի Թուրքիա է այցելել մոտ 31 մլն զբոսաշրջիկ,–հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի վարչապետը կրկին նշել է թուրք–իսրայելական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ նախապայմանների մասին.

–Նախ և առաջ, Իսրայելը պետք է  ներողություն խնդրի  2 տարի առաջ «Մավի Մարմարա» նավի վրա հարձակում իրականացնելու համար։ Ւսրայելը նաև պետք է փոխհատուցում վճարի այդտեղ զոհվածների ընտանիքներին։ Եվ վերջապես՝ Իսրայելը պետք է վերջ տա Գազայի ջրային շրջափակմանը։

Այս խորագրի վերջին նյութերը