Ստամբուլում տեղի ունեցող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ Իսրայելի լրատվամիջոցներից մեկի լրագրողը հարցազրույց է վարել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ, որի ընթացքում թուրք պաշտոնյան կրկին քննադատելով Իսրայելի վարած քաղաքականությունը՝ հայտարարել է, թե Թուրքիան իսրայելցի զբոսաշրջիկների կարիքը չունի։ Այս մասին տեղեկացնում է «MIGnews.com» կայքը։
–Թուրք–իսրայելական հարաբերությունների ճգնաժամը ոչ մի կերպ չի վնասել Թուրքիայի տնտեսական շահերին։ Մեզ պետք չեն իսրայելցի զբոսաշրջիկները, մենք նրանց տեղը լրացրել ենք։ Անցյալ տարի Թուրքիա է այցելել մոտ 31 մլն զբոսաշրջիկ,–հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը կրկին նշել է թուրք–իսրայելական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ նախապայմանների մասին.
–Նախ և առաջ, Իսրայելը պետք է ներողություն խնդրի 2 տարի առաջ «Մավի Մարմարա» նավի վրա հարձակում իրականացնելու համար։ Ւսրայելը նաև պետք է փոխհատուցում վճարի այդտեղ զոհվածների ընտանիքներին։ Եվ վերջապես՝ Իսրայելը պետք է վերջ տա Գազայի ջրային շրջափակմանը։
Էրդողան. «Մեզ իսրայելցի զբոսաշրջիկներ հարկավոր չեն»