–ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանում հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Միաժամանակ մենք տեսնում ենք դիվերսիա դիվերսիայի հետևից։ Այս տեսակետից ի՞նչ արժեք ունենք օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների նման հայտարարությունները։
–Նման հայտարարությունները ոչ այս, ոչ էլ որևիցե այլ տեսակետից որևէ արժեք չունեն. հերթապահ դիվանագիտական հայտարարություն՝ բացարձակապես անիմաստ։ Նույնիսկ կարելի է ասել, որ տվյալ դեպքում ոչ թե հայտարարությունն է արվել թշնամական գործողության ֆոնի վրա, այլ հակառակը՝ թշնամական դիվերսիան է հարմարեցվել տվյալ պաշտոնյայի այցին։ Իրականում ո՛չ ԱՄՆ–ը, ո՛չ էլ Մինսկի խմբի համանախագահող այլ երկիր այսօր հնարավորություն չունի էապես ազդելու հակամարտության կարգավորման կամ լուծման վրա։
–Հայկական շատ փորձագետներ ու նույնիսկ պետական գործիչներ հաճախ են հայտարարում, թե մոտ ապագայում պատերազմի վերսկսում չի սպասվում։ Մյուս կողմից, սակայն, մենք տեսնում ենք թշնամական ագրեսիվ դիվերսիաներ։ Արդյոք դրանք պատերազմի վերսկսման նախանշաններ չի՞ կարելի համարել։
–Զարմանում եմ, երբ վստահ հայտարարություններ են անում, որ պատերզամը չի վերսկսվի և այլն։ Ճիշտ հակառակը՝ պատերազմը հավանականությունը միշտ կա ու մեծ է, նույնիսկ վերջին շրջանում մեծանալու միտում ունի, ու դա պայմանավորված է ոչ միայն Ադրբեջանի ռազմական ուժով, այլ նաև Հայաստանի անողնաշար քաղաքականությամբ։
–Այսինքն՝ ադրբեջանական կողմը առիթավորվում է՝ օգտվելով թույլ Հայաստանի՞ց։
–Օգտվելով այն Հայաստանից, որը պարբերաբար խոսում է զիջումների մասին, այն Հայաստանից, որը համարժեք պատասխաններ չի տալիս թշնամու գործողություններին, և օգտվելով Հայաստանի այն վիճակից, որը թուլացնում է մեր մարտունակությունը։ Սրանք գործոններ են, որոնք պատերզամի վերսկսման հավանականությունը մեծացնում են։
–Այսինքն՝ եթե լինի ուժեղ Հայաստան, ադրբեջանական արկածախնդրությունները կվերանա՞ն։
–Բնականաբար։
–Իսկ ի՞նչ է հարկավոր ուժեղ Հայաստան ունենալու համար։
–Շատ բան, իհարկե։ Նախ՝ պետք է փոխել այն ռազմավարությունը, որը որդեգրվել է դեռ 90-ականներին՝ տարածաշրջանային և եվրոպական ինտեգրացիայի հոգսը։ Երկրորդը՝ պետք է ազգային պետություն ստեղծել՝ կազմակերպված բոլորովին այլ սկզբունքներով, ինչ այսօր է փորձում կառուցվել։ Եվ բազում այլ նախապայմաններ...
–Իսկ գործող իշխանությունները, գործող վարչակարգը քաղաքականության մեջ ի՞նչ միտում ունեն՝ հետադիմակա՞ն, թե՞ ինչպիսի...
–Գործող իշխանությունները չեմ կարծում, որ տարբերվում են մնացած քաղաքական վերնախավից։ Նրանք այդ նույն վերնախավի, նույն գաղափարախոսության, որ 20 տարի է՝ կրում են, դրա պրոդուկտն են, դրա ավելի խորացված վիճակը։ Այդ պատճառով էլ նրանք ի վիճակի չեն որևէ կերպ ազդել իրավիճակի բարելավման վրա։
Արմեն Աղայան
Հարցազրույց քաղաքագետ Արմեն Աղայանի հետ

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը