Լրահոս

05.06.2012 12:23


Բրեյվիկը պատմել է մահմեդականների նկատմամբ իր ատելության պատճառների մասին

Բրեյվիկը պատմել է մահմեդականների նկատմամբ իր ատելության պատճառների մասին

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը հերթական դատալսման ժամանակ պատմել է, թե ինչու է ատում մահմեդականներին։ Այս մասին գրում է «Աֆթենփոսթեն»–ը։

 Բրեյվիկն առաջին անգամ է մահմեդականի հետ հանդիպել 1984թ., երբ 7 տարեկան էր։ Այն ժամանակ նրա հոր ընկերը՝ ազգությամբ թուրք, կոտրել Անդերսի հեծանիվը։ Մյուս անգամ ինչ–որ մեկը աղբի պարկ էր գցել Բրեյվիկի մոր դռան առջև։ Սակայն շրջադարձային փոփոխությունը, ըստ Բրեյվիկի, իր մեջ տեղի է ունեցել 15-16 տարեկանում, երբ մահմեդական գաղթականների խումբը թալանել է մի քանի նորվեգացիների, որոնց «կարտոֆիլ» էին անվանում։ Բրեյվիկը պնդում է, թե այդ ժամանակ մամուլը միանգամայն այլ բան է գրել. իբր ազգայնականներն են նախահարձակ եղել։

Դատավորի հարցին՝ արդյոք կա՞ ինչ–որ բան, որը Բրեյվիկը  մահմեդականների մեջ բարձր է գնահատում, մեղադրյալը պատասխանել է՝ հավատարմությունը։

Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսին Անդերս Բրեյվիկը  երկու ահաբկեչական գործողություն է իրականացրել, ինչի պատճառով  շուրջ ութ տասնյակ մարդ է զոհվել։ Այժմ նրան սպառնում է կա՛մ հոգեբուժարանը, կա՛մ էլ Նորվեգիայի քրեական օրենսգրքով սահմանվող բարձրագույն պատիժը՝ 21 տարվա ազատազրկում։  

Այս խորագրի վերջին նյութերը