Լրահոս

05.06.2012 11:14


Ադրբեջանական կողմը 5 զո՞հ է տվել

Ադրբեջանական կողմը 5 զո՞հ է տվել

Ադրբեջանական մամուլում այսօր տեղեկատվություն է տարածվել, թե առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի մոտակայքում  4 ադրբեջանցի զինվոր է սպանվել, մեկն էլ մահացու վերքից հետո է մահացել։ Ադրբեջանական կողմը սա ներկայացնում է որպես հայկական կողմի դիվերսիա։

«7օր»-ը փորձել է մեկնաբանություն լսել ՀՀ պաշտպանության նախարարությունից, որտեղից, սակայն, հայտնել են, որ չեն մեկնաբանում ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները։

Հիշեցնենք, որ երեկ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիայից  3 հայ զինծառայող է զոհվել։

Ավելացնենք, որ Չինարիի դեպքերը ադրբեջանական կողմը նկարագրում է որպես դիվերսիա՝ կազմակերպված հենց հայերի կողմից, և իր գործողությունները ներկայացնում է որպես ինքնապաշտպանություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը