Լրահոս

31.05.2012 17:52


Նորվեգական բանտը «բանտակիցներ» է վարձելու Բրեյվիկի համար

Նորվեգական բանտը «բանտակիցներ» է վարձելու Բրեյվիկի համար

Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել հատուկ մարդկանց վարձել, որոնք ժամանակ կանցկացնեն ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հետ, մինչ նա բանտում կգտնվի, եթե դատարանը Բրեյվիկին մեղսունակ ճանաչի։ Սակայն Բրեյվիկը կարող է փորձել պատանդ վերցնել իր բանտակիցներին բանտից փախչելու նպատակով։

Քանի որ այլ կալանավորների կյանքը իշխանությունները չեն ցանկանում վտանգել, իսկ հանցագործին միայնակ երկար պահել տեղի օրենքներն արգելում են, որոշում է կայացվել վարձել մարդկանց, ովքեր Բրեյվիկի հետ շախմատ և ֆլորբոլ կխաղան և պարզապես կզրուցեն ահաբեկչի հետ։ Այդ գործառույթների մի մասը կկատարեն նաև բանտապանները։

Եթե Անդերս Բրեյվիկը մեղսունակ ճանաչվի, նրան սպառնում է մինչև 21 տարվա ազատազրկում։

Այս խորագրի վերջին նյութերը