Մարիամ Գևորգյանի փաստաբանը գործը վարող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
Այսօր Մարիամ Գևորգյանի գործով դատավարության մասնակիցները՝ տուժած Մարիամ Գևորգյանը, նրա փաստաբան Նոնա Գալստյանը և «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի անդամ Աննա Նիկողոսյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ գործը վարող դատավորը շահագրգիռ է։ Այդ պատճառով փաստաբանն արդեն դատավորի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել և հույս ունի, որ հաջորդ նիստին դատավորն ինքնաբացարկ կհայտնի։
Տուժող Մարիամ Գևորգյանն էլ հավելել է.
–Տանում են նրան, որ փակ դատավարություն լինի, և իրենք իրենց մեջ գործերը դզեն։ Ես ուզում եմ, որ դատավարությունը բաց լինի և արդար, ուզում եմ, որ բոլորն իմանան՝ ինչ մարդիկ կան այս աշխարհում, որովհետև լռելով ոչնչի չես հասնի։
Հիշեցնենք, որ քրեական գործի համաձայն՝ քաղաքացի Հայկանուշ Միքայելյանն իր որդի Դավիթ Զիրոյանի հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող երկու կանանց ենթարկել է խոշտանգումների, դաժան ծեծի և բռնության։
Փաստաբան Նոնա Գալստյանը նշել է, որ ներկա հոդվածով սկեսուրին 3–5 տարվա ազատազրկում է սպառնում։ Փաստաբանը հայտնել է նաև, որ Զիրոյանի առաջին կինը հետ է վերցրել իր նախնական ցուցմունքների մի մասը։ Այդ քայլի դրդապատճառները հայտնի չեն, սակայն Գալստյանը նշել է, որ եթե ցուցմունքը չփոխվեր, Հայկանուշ Միքայելյանի պատիժը կլիներ 7–8 տարվա ազատազրկում։
Քրեական պատասխանատվության է ենթարկվել նաև Մարիամ Գևորգյանի ամուսինը, սակայն նա 2011թ. սեպտեմբերին համաներմամբ ազատ է արձակվել։