Լրահոս

31.05.2012 16:03


Փլուզում Երևանում. կա մեկ զոհ

Փլուզում Երևանում. կա մեկ զոհ

ԱԻՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր՝ ժամը 15։03–ին, ահազանգ էր ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 5 հասցեում տեղի է ունեցել փլուզում. ընկել է երկաթբետոնե պանելը։ Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը։ Պատահարի հետևանքով մահացել է վերոնշյալ հասցեում քանդման աշխատանքներ իրականացնող, 1953թ. ծնված Միշա Խաչատրյանը։  

Այս խորագրի վերջին նյութերը