Սերժ Սարգսյանը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը
Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը, ինչպես նաև հաշվի առնելով, որ 2012թ. մայիսի 31-ին գումարվել է Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, որոշել է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախագահին էր ներկայացրել կառավարության հրաժարականի մասին դիմումը։