Ադրբեջանի ԱԳՆ–ն ևս մեկ բողոքի նոտա է ուղղել Իրանին՝ այդ երկրում անհայտ կորած երկու ադրբեջանցի բանաստեղծների հետ կապված։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը։ Պաշտոնյան նշել է, որ 25 օր է, ինչ ադրբեջանական կողմը որևէ տեղեկություն չունի անհայտ կորածների մասին. հայտնի չէ՝ արդյոք նրանք ձերբակալվե՞լ են, և եթե այո, ապա ինչ պատճառով։
Աբդուլաևն անդրադարձել է նաև մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ Ադրբեջանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին՝ ասելով, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Միաժամանակ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ դեսպանը հնարավոր է՝ գտնվում է Բաքվում իր անձնական գործերով, որոնք կապ չունեն Իրանի հետ։
Ադրբեջանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է ուղղել Իրանին