Լրահոս

29.05.2012 16:09


Մեծ Բրիտանիան ու Գերմանիան նույնպես վտարելու են Սիրիայի դեսպաններին

Մեծ Բրիտանիան ու Գերմանիան նույնպես վտարելու են Սիրիայի դեսպաններին

Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի կառավարությունները, հետևելով Ֆրանսիայի և Ավստրալիայի օրինակին, հայտարարել են Սիրիայի դեսպանների վտարման մասին։ «Ֆրանս պրես» գործակալությունը հայտնում է, որ դեսպանների վտարման մասին առաջիկայում կարող են հայտարարել Իսպանիան, Իտալիան և մի շարք այլ եվրոպական պետություններ։

Բացի այդ, տեղեկություն է տարածվել, որ Կանադայի կառավարությունը նույնպես որոշել է հետևել եվրոպացի դաշնակիցների օրինակին՝ Օտտավայում հավատարմագրված սիրիացի դիվանագետներին 72 ժամ է տրվել Կանադան լքելու համար։

Հիշեցնենք, որ դեսպաններին վտարելու մասին որոշումը «Սիրիայի բարեկամներ» խմբի անդամ երկրների ներկայացուցիչները կայացրել էին երեկ՝ Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Որոշումը կապված է Սիրիայում շարունակվող բռնությունների շարունակման, մասնավորապես սիրիական Հուլա քաղաքում ավելի քան 100 խաղաղ բնակչի սպանության հետ։

Այս խորագրի վերջին նյութերը