Լրահոս

22.11.2010 09:38


Մարսելում տեղի կունենա Արևմտյան Հայաստանի Հայերի 3-րդ Վեհաժողովը

Նոյեմբերի 27-ին և 28-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի կունենա Արևմտյան Հայաստանի Հայերի 3-րդ Վեհաժողովը, որի ընթացքում կքննարկվեն Արևմտյան Հայաստանի և Արևմտյան Հայաստանի Հայերի իրավունքների հետ կապված խնդիրները: Մարսելի քաղաքապետը հետաքրքրություն է ցուցաբերել Վեհաժողովին մասնակցություն ունենալու համար: Նոյեմբերի 28-ը նվիրված կլինի Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի միջև նախագահ Վիլսոնի գծագրած սահմանի 90-րդ տարվան: Վեհաժողովին մասնակցություն կունենան Հայ Ազգային Խորհրդի մի շարք ներկայացուցիչներ Ֆրանսիայից, ուղիղ կապով՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից, Ջավախքից, Ռուսաստանից, Եվրոպայի տարբեր երկրներից, ինչպես նաև տարբեր մասնագետներ, Հանդիպման 1-ին մասում կներկայացվի 2009 թվականին Սևրում կայացած 2-րդ Վեհաժողովի ընթացքում ընդունված որոշումների իրագործման վերաբերյալ հաշվետվություն, այնուհետև կլսենք մասնակիցների բանախոսությունները, ապա՝ կլինեն կլոր սեղաններ տարբեր թեմաներով: Վեհաժողովը կավարտվի 2011 թվականի անելիքների վերաբերյալ որոշումներ կայացնելով:

Այս խորագրի վերջին նյութերը