Լրահոս

25.05.2012 14:25


ԱՄՆ–ում դաժանաբար սպանվել է ռուս ներգաղթյալի ընտանիքը

ԱՄՆ–ում դաժանաբար սպանվել է ռուս ներգաղթյալի ընտանիքը

«Life News»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Օրեգոն նահանգում գնդակահարել են ռուս ներգաղթյալների ընտանիքին:

27-ամյա Նիկոլայ Լազուկինի մարմինը գտել են մայիսի 22-ին մեքենայի մեջ՝  իր տնից մոտ 130 կմ հեռավորության վրա։ Նա մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից։

Երբ հրշեջները հանգցնում էին Լազուկինների այրվող տունը, այնտեղից դուրս են բերվել Նիկոլայի 26-ամյա կնոջ՝ Նատալյա Լազուկինայի և նրանց դուստրերի` 3-ամյա Անժելիկայի, մեկ տարեկան Զոյայի և 4 ամսական Սոֆյայի մարմինները:

Փորձաքննությունն արձանագրել է, որ Նատալյան և երկու ավագ դուստրերը գնդակահարվել են, իսկ 4 ամսական Սոֆյան ծխահեղձ է եղել։

Ըստ ոստիկանության նախնական վարկածի՝ Նիկոլայ Լազուկինը սկզբում գնդակահարել է ընտանիքին, այրել տունը, ապա, հեռանալով տնից, ինքնասպան եղել:

Դեպքից մեկ օր անց քաղաքի ոստիկանությունը Լազուկինի տնից ոչ հեռու հայտնաբերել է 21-ամյա ամերիկացի Դևին Մեթլոքի մարմինը: Դեռևս անհայտ է՝ այս սպանությունը որևէ առնչություն ունի՞ Լազուկինների ընտանիքի հետ տեղի ունեցածի հետ, թե՞ ոչ։

Այս խորագրի վերջին նյութերը