Ծեծկռտուք Ուկրաինայի Գերագույն ռադայում (տեսանյութ)
Մայիսի 24–ի երեկոյան Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստի ժամանակ, որի ընթացքում պետք է քննարկվեր ռուսաց լեզվին մարզային կարգավիճակ տալու մասին իշխանական Ռեգիոնների կուսակցության ներկայացված օրենքի նախագիծը, ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող կուսակցության և ընդդիմադիր պատգամավորների միջև։
Ծեծկռտուքի ժամանակ գլխի վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցության պատգամավոր Նիկոլայ Պետրուկը։ Վնասվածքներ է ստացել նաև իշխող կուսակցության պատգամավոր Վադիմ Կոլեսնիկովը, ով վիճահարույց օրենքի հեղինակն է, և ում ելույթի ժամանակ էլ սկսվել է ծեծկռտուքը։
Հետագայում պարզվել է, որ Պետրուկը վնասվածք է ստացել ոչ թե իր հակառակորդների հարվածից, այլ իր իսկ կուսակցության մեկ այլ պատգամավորից, ով պատահաբար ոտքով հարվածել է պատգամավորի գլխին։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։