Ֆրանսիայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան
Այսօր առավոտյան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ։ Նախագահին ուղեկցում են Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան–Իվ լե Դրիանը, արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը և Ֆրանսիայի ԶՈՒ շտաբի պետ, ծովակալ Էդուար Գիյոն։ Ենթադրվում է, որ Ֆրանսիայի նախագահը կհանդիպի Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի հետ և կայցելի ֆրանսիական ռազմակայաններից մեկը։
Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի նոր նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է ֆրանսիական զորքը Աֆղանստանից դուրս բերել մինչև 2012թ. վերջը, չնայած Աֆղանստանից զորախմբի դուրսբերումը նախատեսված էր ավարտել միայն 2014թ.։ «Մեծ ությակի» գագաթնաժողովին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ Օլանդը հայտարարել էր, որ զորքը դուրս բերելուց հետո էլ Ֆրանսիան կշարունակի աջակցել Աֆղանստանին։