Լրահոս

24.05.2012 16:08


Եվրախորհրդարանը պահանջել է անհապաղ ազատ արձակել Յուլյա Տիմոշենկոյին

Եվրախորհրդարանը պահանջել է անհապաղ ազատ արձակել Յուլյա Տիմոշենկոյին

Այսօր՝ մայիսի 24–ին, Եվրախորհրդարանն Ուկրաինայի վերաբերյալ որոշում է ընդունել։ Որոշումը պարունակում է պահանջ՝ անհապաղ ազատ արձակել բոլոր կալանավորներին, ովքեր դատապարտվել են քաղաքական պատճառներով, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներին։

Եվրախորհրդարանը քաղբանտարկյալների շարքին է դասել Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին և նրա կառավարության երկու նախարարներին՝ ՆԳՆ նախկին ղեկավար Յուրի Կուցենկոյին և ՊՆ նախկին նախարար Վալերի Իվաշենկոյին։

Իր որոշման մեջ Եվրախորհրդարանն Ուկրաինայի իշխանություններից պահանջում է լուծել քաղբանտարկյալների հարցը մինչև խորհրդարանական ընտրությունների սկիզբը. աշնանն Ուկրաինայում պետք է տեղի ունենան Գերագույն ռադայի ընտրություններ։

Այս խորագրի վերջին նյութերը