Լրահոս

24.05.2012 14:30


Սիրիան հաշվել է միջազգային պատժամիջոցներից կրած իր վնասները

Սիրիան հաշվել է միջազգային պատժամիջոցներից կրած իր վնասները

Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցներից երկիրը կրել է 4 մլրդ դոլարի վնաս։ Այս մասին մայիսի 23–ին հայտնել է Սիրիայի նավթի նախարար Սուֆիան Ալաուն։ Նախարարը նշել է նաև, որ պատժամիջոցները հանգեցրել են բնական գազի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակասության, ինչպես նաև գնաճի։

Միաժամանակ Դամասկոսում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը հայտարարել է, որ տնտեսական նման իրավիճակի պատճառն ամենևին էլ Եվրամիության, ԱՄՆ–ի և ԱՊԼ–ի կողմից կիրառվող պատժամիջոցները չեն։ Ամերիկյան դեսպանատան ֆեյսբուքյան էջում Ֆորդը գրել է, որ վառելիքի գների աճի է հանգեցրել ռազմական տեխնիկայի օգտագործումը, և տնտեսական ծանր վիճակը պայմանավորված է Սիրիայի ռազմական ծախսերի աճով։

Այս խորագրի վերջին նյութերը