Լրահոս

23.05.2012 16:56


Բորսայում դոլարի փոխարժեքի առաջարկը չափազանց բարձր է եղել, և ոչ մի գործարք չի կայացել

Բորսայում դոլարի փոխարժեքի առաջարկը չափազանց բարձր է եղել, և ոչ մի գործարք չի կայացել

Այսօր՝ մայիսի 23–ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարն առաջարկվել է պահանջարկից բարձր փոխարժեքով, և արտարժույթի առքուվաճառքի ոչ մի գործարք չի կայացել։ Առաջարկը եղել է 404 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի համար, սակայն առևտրային բանկերը պատրաստակամություն են հայտնել դոլար գնել առավելագույնը 1դոլար/403դրամ փոխարժեքով։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչև 402,5 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 404 դրամ է։

Այս խորագրի վերջին նյութերը