Լրահոս

23.05.2012 14:45


Google–ը գնել է Motorola–ն

Google–ը գնել է Motorola–ն

Մայիսի 22–ին փակվել է Google ընկերության կողմից Motorola Mobility–ի գնման գործարքը։ Այս մասին հայտարարել է Google–ի գործադիր տնօրեն Լարրի Փեյջը։

Փեյջը նշել է նաև, որ կփոխվի Motorola Mobility–ի ղեկավար կազմը. ընկերությունը ղեկավարող Սանջեյ Ջան իր տեղը զիջելու է Google–ի թոփ–մենեջերներից մեկին՝ Դենիս Վուդսայդին։

Motorola Mobility–ի գնումը Google–ին արժեցել է 12,5 մլրդ դոլար։ Motorola Mobility–ն զբաղվում է սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների արտադրությունով, որոնք աշխատում են Google-Android օպերացիոն համակարգով։ Գնելով ընկերությունը՝ Google–ը կստանա ավելի քան 25 հազ արտոնագիր։

Այս խորագրի վերջին նյութերը