Լրահոս

23.05.2012 13:42


«Այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխության» ճանապարհային քարտեզը՝ ըստ «Սարդարապատ» շարժման

«Այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխության»  ճանապարհային քարտեզը՝ ըստ «Սարդարապատ» շարժման

Այսօր ասուլիսին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը ներկայացրել է «Այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխության և Նոր Հանրապետության հիմնադրման» ճանապարհային քարտեզը, որի նպատակը, հեղինակների համոզմամբ, «Հայաստանում լեգիտիմ և անցնցում իշխանափոխությունն է»։

Ինչպես վերջին խորհրդարանական ընտրությունները (չակերտավոր) ցույց տվեցին, դասական միջոցով իշխանափոխություն իրականացնելը Հայաստանում դառնում է անհնար այն պատճառով, որ գործող վարչախումբը, փաստորեն, գնալով, ընտրությունից ընտրություն, ավելի է կատարելագործում կեղծման մեխանիզմները։ Գնալով անհետաձգելի է դառնում այն բանի գիտակցումը, որ այլընտրանքային ճանապարհի որոնում է հարկավոր, և «Սարդարապատ» շարժումը ամիսներ առաջ ձեռնարկեց չակերտավոր ընտրություններին այլընտրանքի վերաբերյալ մի շարք սեմինարներ,–ասել է Գարեգին Չուգասզյանը։

«Սարդարապատի» ներկայացուցչի խոսքով՝ ներկայացված ճանապարհային քարտեզը այդ քննարկումների արդյունքն է։ Նախագիծը բաղկացած է երկու փուլից և ենթադրում է բաց քվեարկության կամ նախագծի հեղինակների բնորոշմամբ՝ հասարակական պայմանագրի միջոցով ներկայացուցչական մարմնի ստեղծում, որը և կիրականացնի իշխանափոխությունը։ Գարեգին Չուգասզյանը հայտնել է, որ նախագծի առաջին փուլում կմշակվի «Նոր Հանրապետության» տեսլականը, իսկ երկրորդ փուլում կստեղծվի «Հիմնադիր խորհրդարան», որը պետք է կյանքի կոչի այդ «Նոր Հանրապետության» տեսլականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը