Սիրիայում ապստամբները պատանդ են վերցրել մի խումբ լիբանանցի ուխտագնացների
«Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները Հալեպ քաղաքի մոտակայքում պատանդ են վերցրել 13 լիբանանցի ուխտագնացների։ «Ֆրանս–Պրես» գործակալությունը հայտնում է, որ Լիբանանի իշխանությունները հաստատել են այս տեղեկությունը։ Պատանդ ընկածներից մեկի ազգականը հայտնել է, որ ապստամբները Իրանից Թուրքիա ուղևորության ժամանակ գրոհել են շիա ուխտագնացների ավտոբուսը, երբ այն անցնում էր Սիրիայի տարածքով։ Ընդ որում՝ գրոհայինները ազատ են արձակել ավտոբուսում գտնվող կանանց։ Ապստամբները պատանդներին ազատ արձակելու դիմաց պահանջում են սիրիական բանտերից ազատել «Սիրիայի ազատ բանակի» գրոհայիններին։
Լիբանանում այս լուրը բողոքի ալիք է բարձրացրել՝ Բեյրութի փողոցներ են դուրս են եկել հազարավոր մարդիկ։ Ցուցարարները, ի նշան բողոքի, փակել են մի քանի փողոց, այրել են անվադողեր և աղբարկղեր։
«Հեզբոլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան Բեյրութի բնակիչներին կոչ է արել հանգստանալ և հայտարարել է, որ այս խնդիրը լուծելու համար իրենք Լիբանանի իշխանությունների հետ համատեղ ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները։