Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքը շարունակում է աճել՝ սահմանելով նոր ռեկորդներ։ Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում առաջարկի նվազագույն փոխարժեքը կազմել է 402 դրամ մեկ ԱՄՆ դոլարի համար։ Սակայն բանկերը 1 դոլարի համար առավելագույնը 401,5 դրամի պահանջարկ են ներկայացրել։ Արդյունքում բորսայում արտարժույթի առքուվաճառքի ոչ մի գործարք չի կայացել։
Կանխիկ արտարժույթի շուկայում բանկերը սահմանել են 401 դրամ առքի փոխարժեք, վաճառքի փոխարժեքը 403 դրամ է։
Դոլարի փոխարժեքը գերազանցել է 400 դրամի սահմանը