Լրահոս

21.05.2012 10:02


ՆԱՏՕ–ն սկսելու է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրման առաջին փուլը

ՆԱՏՕ–ն սկսելու է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրման առաջին փուլը

ՆԱՏՕ–ի անդամ երկրները դաշինքի 25–րդ գագաթնաժողովի ժամանակ Չիկագոյում համաձայնության են եկել՝ սկսել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրման աշխատանքները։ Այս մասին երեկ հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Առաջին փուլը նախատեսում է Գերմանիային փոխանցել հակահրթիռային ռադար կրող ամերիկյան ռազմական նավը, որը տեղակայված է  ՆԱՏՕ–ի՝ Թուրքիայում գտնվող ռազմակայանում։

Համակարգը ամբողջովին պատրաստ կլինի 2018թ., իսկ տեղադրման աշխատանքները կանցնեն 4 փուլով։ Համակարգի բաղկացուցիչ մասերը կտեղակայվեն Լեհաստանի, Ռումինիայի, Չեխիայի, Թուրքիայի, Հոլանդիայի և Իսպանիայի տարածքներում։

ՆԱՏՕ–ի ներկայացուցիչները պնդում են, որ համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ կոչված է կանխելու Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքները։ Ռուսաստանը, սակայն, կարծում է, որ  իր սահմաններին մոտ տեղադրված հակահրթիռային համակարգն սպառնալիք է իր  անվտանգությանը և ի պատասխան ՆԱՏՕ–ի նման քայլի՝ Կալինինգրադի մարզում և Բելառուսում տեղակայել է «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համակարգերը։

Այս խորագրի վերջին նյութերը