Լրահոս

21.05.2012 09:42


Սերբիայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմության թեկնածու Նիկոլիչը

Սերբիայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմության թեկնածու Նիկոլիչը

Սերբիայում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով հաղթում է ընդդիմադիր «Սերբիայի առաջադիմական կուսակցության» թեկնածու Տոմիսլավ Նիկոլիչը։ Քվեաթերթիկների 40 տոկոսի հաշվարկի տվյալներով` Նիկոլիչը ստացել է ձայների 50,21 տոկոսը, իսկ գործող նախագահ Բորիս Տադիչը՝ 46,77 տոկոսը։ Բորիս Տադիչն արդեն իսկ ընդունել է իր պարտությունը և շնորհավորել նորընտիր նախագահին։

Այս ընտրությունները շատերը դիտարկում էին որպես  Եվրամիությանը Սերբիայի անդամակցելու հանրաքվե։ Իր շնորհավորական խոսքում Տադիչը նոր նախագահին հորդորել է հետ չկանգնել եվրաինտեգրման ճանապարհից։ Նիկոլիչն էլ, ելույթ ունենալով իր կուսակիցների և լրագրողների առաջ, հայտարարել է, որ Սերբիան չի փոխի եվրոպային սերտաճելու քաղաքականությունը, և ընտրություններն ավելի շատ կնպաստեն երկրի ներքին խնդիրները լուծելուն, որոնց պատասխանատուն Տադիչի ղեկավարած «Դեմոկրատական կուսակցությունն» է։

Այս խորագրի վերջին նյութերը