Լրահոս

18.05.2012 17:40


Լարրի Քինգը վերադառնում է եթեր

Լարրի Քինգը վերադառնում է եթեր

Ամերիկացի հանրահայտ հաղորդավար Լարրի Քինգը վերադառնում է եթեր նոր թոք շոուով՝ «Larry King Now»։ Քինգը հայտնել է, որ հեռուստատեսություն է վերադառնում, որովհետև ցանկանում է «խորասուզվել քաղաքականության մեջ»։ Այդ նպատակով ինքը որոշել է արագացնել նոր հաղորդման մեկնարկը, որն ի սկզբանե պետք է լիներ աշնանը։ Հաղորդումը եթեր կհեռարձակվի ամռանը՝ նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրմանն ընդառաջ։

Լարրի Քինգի նոր շոուն կհեռարձակվի արբանյակային ինտերնետային հեռուստաալիքով՝ «Ora.TV»–ով, որը ֆինանսավորում է աշխարհի ամենահարուստ մարդը համարվող, մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը։

Նոր հաղորդումը նախորդից երկու անգամ ավելի կարճ կլինի և կհեռարձակվի 17։00–ին։ Լարրի Քինգի շոուն հեռարձակվում էր CNN հեռուստաալիքով 25 տարի շարունակ, որի ընթացքում Քինգը հարցազրույց է վերցրել ավելի քան 50 հազ մարդուց, այդ թվում՝ ԱՄՆ–ի և այլ երկրների նախագահներից, տարբեր քաղաքական գործիչներից և  հանրահայտ այլ անձանցից։

Այս խորագրի վերջին նյութերը