Լրահոս

18.05.2012 16:25


Թուրքիան մեղադրում է Սիրիային քուրդ գրոհայիններին աջակցելու համար

Թուրքիան մեղադրում է Սիրիային քուրդ գրոհայիններին աջակցելու համար

Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նայիմ Շահինը հայտարարել է, որ Սիրիայի իշխանություններն աջակցություն են տրամադրում Քրդական աշխատավորական կուսակցությանը։ Շահինն ընդգծել է, որ Թուրքիայի իշխանությունները փաստեր ունեն, որոնք ապացուցում են իր խոսքերը։

Նախարարը նաև նշել է, որ Թուրքիան վերահսկում է սահմանը, և թույլ չի տա, որ ահաբեկիչներն այն անցնեն ու մուտք գործեն Թուրքիա։

Հարկ է նշել, որ բազմիցս նմանատիպ մեղադրանքներ է հնչեցրել նաև Սիրիան։ Երկրի իշխանությունները հայտնում էին, որ Թուրքիայից Սիրիա են ներթափանցում զինված գրոհայինների խմբեր, որոնք ահաբեկչական գործունեություն են իրականացնում Սիրիայում, այնուհետև վերադառնում Թուրքիա։

Այս խորագրի վերջին նյութերը