Լրահոս

18.05.2012 16:23


Հայ սամբիստների առաջին մեդալները Եվրոպայի սամբոյի առաջնությունում

Հայ սամբիստների առաջին մեդալները Եվրոպայի սամբոյի առաջնությունում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մոսկվայում անց է կացվում 2012թ. Եվրոպայի սամբոյի տղամարդկանց և կանանց առաջնությունը, որին մասնակցում են նաև  հայ ուժեղագույն սամբիստները: Մայիսի 18-ին մրցագորգ դուրս եկած հայ մարզիկներից երեքը գրավեցին երրորդ տեղերն ու արժանացան բրոնզե մեդալների. Գայանե Խաչատրյան /60 կգ քաշային կարգ/, Տիգրան Կիրակոսյան՝ մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգ և Հարություն Միրաբյան՝ մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգ:  Մեր մարզիկներից ևս 5-ը մրցասպարեզ կմտնեն մայիսի 19-ին, ևս 4-ը՝ մայիսի 20-ին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը