Լրահոս

18.05.2012 15:11


Նունե Եսայանը Թուրքիայում թուրքի համար չի երգել

Նունե Եսայանը Թուրքիայում թուրքի համար չի երգել

Երգչուհի Նունե Եսայանն այսօր հանդիպել է լրագրողներին և անդրադարձել մայիսի 11-ին Թուրքիայում իր համերգի շուրջ ծավալված խոսակցություններին։ Նա ասել է, որ ժամանակին նման համերգի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերել Հայաստան ժամանած Հրանտ Դինքի հետ։

–Ես համարում եմ, որ քաղաքականապես սահմանները փակ են, բայց արվեստագետի սիրտը բաց է բոլորի առջև, չկա թուրք ու հայ։ Չեմ ասել, թե հայի սիրտը բաց է թուրքերի համար: Եթե լրագրողը կարող է իր ենթադրությունն անել և գրել, ուրեմն խմբագրությունն այդ լրագրողին պետք է գործից ազատիԵս գնացել եմ Պոլիս հայի համար, հայի համար եմ երգել: Նաև Հրանտ Դինքի երազանքն էր, որ ես երգեի այնտեղ։ Համարձակ քայլ էր այդ երգերն այնտեղ կատարելը: Ես գիտակցում էի դա, բայց եթե գնում էի, պետք է գնայի առանց զիջումների։ Երգել եմ Վանա ծովի, Ղարսի, Մուշի, Սասունի մասին։ Բոլորը վերջում բարձրացան բեմ և երգեցին` «Հայ ենք մենք»: Վերջին տարիներին այդպիսի համերգ չեմ ունեցել։ Եթե ինձ վաղը հրավիրեն, վաղն էլ կգնամ։ Խորհուրդ կտամ, որ իմ կոլեգաներն էլ այցելեն, որովհետև այնտեղ կարոտ են հայ երգին, արվեստին։ Անընդհատ պետք է գնալ, գալ, որ այդ կապը լինի մեր մեջ,–ասել է երգչուհին՝ որոշ լրատվամիջոցներից իրեն վիրավորելու համար պահանջելով ներողություն խնդրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը