Վրաստանում շարունակվող հորդառատ անձրևները ջրհեղեղների և սողանքների պատճառ են դարձել երկրի տարբեր մասերում։
Ջրի տակ է անցել Թբիլիսիից 30 կմ դեպի հարավ գտնվող Ռուսթավի քաղաքի մի մասը։ Ականատեսների վկայությամբ՝ դադարել է մեքենաների երթևեկությունը, ջուրը լցվել է շենքերի առաջին հարկերը։
Գետերն ափերից դուրս են եկել նաև Վրաստանի արևելյան Գուրջաանի շրջանում։
Սողանքները շինություններ են ոչնչացրել Թբիլիսիի արվարձաններում, մի քանի ընտանիք անօթևան է մնացել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Վրաստանում ջրհեղեղները շարունակվում են