Լրահոս

18.05.2012 10:39


Վրաստանում ջրհեղեղները շարունակվում են

Վրաստանում ջրհեղեղները շարունակվում են

Վրաստանում շարունակվող հորդառատ անձրևները ջրհեղեղների և սողանքների պատճառ են դարձել երկրի տարբեր մասերում։

Ջրի տակ է անցել Թբիլիսիից 30 կմ դեպի հարավ գտնվող Ռուսթավի քաղաքի մի մասը։ Ականատեսների վկայությամբ՝ դադարել է մեքենաների երթևեկությունը, ջուրը լցվել է շենքերի առաջին հարկերը։

Գետերն ափերից դուրս են եկել նաև Վրաստանի արևելյան Գուրջաանի շրջանում։

Սողանքները  շինություններ են ոչնչացրել Թբիլիսիի արվարձաններում, մի քանի ընտանիք անօթևան է մնացել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը