Լրահոս

17.05.2012 14:32


Աշոտյանը ոսկե ձկնիկին կպատմի իր բոլոր ցանկությունները

Աշոտյանը ոսկե ձկնիկին կպատմի իր բոլոր ցանկությունները

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով նաև ՀՀԿ համամասնական ցուցակում է ընդգրկված, այսօր՝ Կառավարության նիստից հետո, լրագրողների հարցին՝ օրենսդի՞ր, թե՞ գործադիր ոլորտում է իրեն պատկերացնում, պատասխանել է.

Եթե դուք ինձ խոստովանեք, որ ոսկե ձկնիկ եք, ես ձեզ կպատմեմ իմ բոլոր ցանկությունները, եթե ոչ, այս խոսակցությունը շարունակելն իմաստ չունի: Ես ինձ տեսնում եմ այնտեղ, որտեղ կարող եմ ամենապիտանին լինել։

ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն էլ հայտնել է, որ դուրս չի եկել ՕԵԿ–ից, իսկ իր հետագա պաշտոնավարման մասին ասել է՝ եթե գտան, որ իր ուժերը պետք են, կմնա, եթե ոչ, կմտածի այլ աշխատանքի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը