Սիրիացի ապստամբներն արտասահմանյան օգնություն են ստանում
«The Washington Post» պարբերականը հայտնում է, որ Պարսկական ծոցի նավթային միապետությունները ֆինանսական աջակցություն և զինամթերք են տրամադրում ապստամբ գրոհայիններին։
Զենքերն ապօրինի կերպով գնվում են հիմնականում սև շուկայում և սիրիական բանակի պահեստներից։ Բացի այդ, զենքի մատակարարման սեփական ուղի են ստեղծել «Մահմեդական եղբայրները», որոնք զենք և զինամթերք են գնում իսլամական բարեգործական հիմնադրամների տրամադրած գումարներով։
ԱՄՆ–ը գրոհայիններին ուղղակի ֆինանսական աջակցություն չի տրամադրում և չի զինում, սակայն մշտապես հետևում է ապստամբների գործունեությանը և միջնորդի դեր կատարում ապստամբների և Պարսկական ծոցի զենք մատակարարողների միջև։ Միաժամանակ ԱՄՆ–ը բանակցություններ է վարում Սիրիայի հյուսիս–արևելքում բնակվող քրդերի հետ դիմադրության «երկրորդ ճակատ» բացելու համար, որպեսզի Սիրիայի իշխանությունները ստիպված լինեն բանակի մի մասը տեղափոխել երկրի այդ շրջանները և ազատեն Սիրիայի կենտրոնական հատվածը, որտեղ գործում են գրոհայինները։

7or.am