Մեկնաբանություն

16.05.2012 00:18


Չոբան Գվիդոնը նույնպես դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից

Չոբան Գվիդոնը նույնպես դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից

ԱԺ ընտրություններից հետո շարունակվում է Հայ ազգային կոնգրեսից արտահոսքը։ ՀԱԿ–ի հնաբնակներից հանդիսացող սարի չոբան Գվիդոնը, հետևելով Արամ Զ. Սարգսյանի և Սերժ Սարգսյանի մյուս արմատական հաճախորդների քայլին, ևս հայտարարել է Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ուժի շարքերը լքելու մասին։

«Հերիք ու բոլ եղավ» վերնագրված հայտարարության մեջ Գվիդոնը դաժան քննադատության է ենթարկել ԲՀԿ–ի բաժանած տրակտորներին՝ դետալ առ դետալ, կառդան առ կառդան, պագռիշկա առ պագռիշկա, սվեչա առ սվեչա։

Չոբանին հատկապես զայրացրել է այն, որ ՀԱԿ առաջնորդը, Սերժ Սարգսյանի հետ «գյոզալական» երկխոսությունը թողած, «Բարգավաճ Հայաստան» էր խաղացնում։

«Կներեք, բայց ես ու իմ ոչխարները չենք կարող համակերպվել այն մտքի հետ, որ ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծվեց ոչ թե ՀՀԿ–ի, այլ ԲՀԿ–ի հետ, իսկ ընտրարշավի ժամանակ Տեր–Պետրոսյանը խոսում էր միայն ՀՀԿ–ի և ՕԵԿ–ի դեմ։

Բա եղա՞վ։ Ինչպե՞ս կարելի էր վտանգի տակ դնել ընտրությունների կանխատեսելի ելքը։

ՀՀԿ–ի հետ մենք 1995–ին նույն բլոկի մեջ ենք եղել, իսկ ՕԵԿ–ի Արթուր Բաղդասարյանը ՀՀՇ–ի պատերի տակ մեծացած տղա է։ Ասելս այն է, որ և՛ ՀՀԿ–ի, և՛ ՕԵԿ–ի հետ մենք ահագին ճանապարհ ենք անցել ու դեռ կարող ենք անցնել, իսկ ահա ԲՀԿ–ն լրիվ «չուժակ» է, ու հեչ կարիք չկար ԲՀԿ–ին թողած ընկնել ՀՀԿ–ու և ՕԵԿ–ի ջանը»,– մասնավորապես ասված է չոբանին «դայաղ» արած հայտարարության մեջ, հայտարարություն, որը չոբանի ճեպազրույցից երկու օր առաջ շատ օպերատիվ կերպով տարածվել էր համապատասխան լրատվամիջոցներով։

«Իրական ընդդիմությունը Մաշտոցի պուրակում Սերժի համար մասովկա պետք է ապահովի, և մենք գնում ենք միանալու փողոցի ժողովրդին»,– սարսափազդու տոնով իր խոսքը եզրափակել է Գվիդոնն ու շտապել սարերում մնացած ոչխարների մոտ, որպեսզի վերջին մեկ ամսվա ընթացքում թափ առած քամին սրանց չտանի (ի դեպ, չոբանի ճեպազրույցի ողջ ընթացքում հնչել է «Սարերի քամի» դասական գործը)։

 «Իրական ընդդիմությունը պետք ա պայքարի մյուսների դեմ, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի, ով մեզ և՛ պահում ա, և՛ շահում, և՛ երկխոսացնում»,– հայտարարության տեքստից մի փոքր շեղվելով ճեպազրույցի վերջում անկեղծացել էր Գվիդոնը, ինչից հետո ներկաներից ոմանք գլխի են ընկել, թե ով է ՀԱԿ–ը լքողների ինֆորմացիոն հովանավորը։  

Խոսակցություններ կան, որ թոկից բաց թողած հորթի պես ՀԱԿ–ից դուրս են գալու և չափավոր անազնիվ «քյարփինջներին» են միանալու նաև «եվրո»–Հովիկը, սերժենց Պետրոսը և Բռնակոթ գյուղի քաղաքական ակտիվի ու համատեղությամբ տարածաշրջանային կառույցի ղեկավար ձյաձ Զաքարը, ով նույնպես գժված է ԲՀԿ–ի մոմենտով և շուտով նույնպես կկարդա այն տեքստը, որն արդեն անոնս է արվում ամբողջ համացանցով։

հեղինակ՝ Րաֆֆի

Հասարակական սեկտորի մասնագետ

Այս խորագրի վերջին նյութերը