Իրավապաշտպանները մեղադրել են ՆԱՏՕ–ին Լիբիայում խաղաղ բնակչության սպանության համար
«Humans Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը պատրաստել է 2011 թվականին Լիբիայում ՆԱՏՕ–ի իրականացրած ռազմական գործողության մասին զեկույց, որում ներկայացրել է խաղաղ բնակչության զոհերի վերաբերյալ տվյալներ։
Համաձայն զեկույցի՝ ՆԱՏՕ–ի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 72 խաղաղ լիբիացի, այդ թվում՝ 20 կին և 24 երեխա։ Տվյալները հիմնված են ռմբակոծված շրջանների ուսումնասիրության և տեղի բնակիչների հետ զրույցների վրա։
Իրավապաշտպանները հատուկ ընդգծել են ՆԱՏՕ–ի ձգտումը՝ նվազագույնի հասցնել քաղաքացիական կորուստները։ Հաշվի առնելով գործողության երկարաժամկետ լինելը՝ ռմբակոծությունները շարունակվել են շուրջ 6 ամիս։ «Humans Rights Watch»–ը խաղաղ բնակչության շրջանում մահացությունը ցածր է գնահատել։
Միաժամանակ զեկույցում ասվում է, որ դաշինքը մինչ այժմ չի ճանաչել խաղաղ բնակչության զոհերի փաստը և պատշաճ հետաքննություն չի անցկացրել։ Իրավապաշտպանները կոչ են արել ՆԱՏՕ–ին փոխհատուցում տրամադրել զոհվածների հարազատներին։