Լրահոս

06.05.2012 14:33


Սպարտակ Սեյրանյան. «Ժառանգությունը» սադրանքներ է կիրառում ՀՅԴ–ի նկատմամբ

Սպարտակ Սեյրանյան. «Ժառանգությունը» սադրանքներ է կիրառում ՀՅԴ–ի նկատմամբ

«Yerkir.am»–ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը «Ժառանգություն» կուսակցությանը մեղադրել է ՀՅԴ–ի դեմ սադրանք կիրառելու մեջ։

««Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Վահան Մխիթարյանի հայտարարությունն այն մասին, թե ՀՅԴ–ն Վանաձորում ընտրակաշառք է բաժանում, կեղծ է։ Ես դա գնահատում եմ որպես պրովոկացիա և ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում, այն է՝ ընտրության օրը հակաքարոզչությամբ զբաղվել»,–ասել է Սպարտակ Սեյրանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը