Լրահոս

05.05.2012 10:08


Կահիրեում բախումների ժամանակ 300 մարդ է վիրավորվել

Կահիրեում բախումների ժամանակ 300 մարդ է վիրավորվել

Առնվազն երկու մարդ զոհվել է, և գրեթե 300–ը վնասվածքներ է ստացել Կահիրեում ցուցարարների և անվտանգության ծառայության աշխատակիցների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների ընթացքում։ Եգիպտոսի մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 171 տուժածներ, որոնց թվում ինչպես ցուցարարներ են, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցներ։

Անկարգությունները սկսվել են մայիսի 4–ին, երբ Եգիպտոսի պաշտպանության նախարարության մոտ հավաքված ցուցարարները, որոնք պահանջում էին, որ ռազմական բռնապետությունը զիջի իշխանությունը քաղաքացիական կառավարությանը, սկսել են քարեր նետել ոստիկանների վրա։ Իրավապահ մարմինների ծառայողները պատասխանել են արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով։

Շարունակվող անկարգությունները կանխելու նպատակով Եգիպտոսի Գերագույն ռազմական խորհուրդը Կահիրեի կենտրոնում պարետային ժամ է մտցրել՝  23։00–7։00։

Պաշտպանության նախարարության մոտ ցույցերը շարունակվում են ապրիլի վերջից, բողոքին մասնակցում են իսլամիստ ծայրահեղական Սալահ Աբու Իսմայիլի կողմնակիցները, որին ԿԸՀ–ն հրաժարվել է գրանցել որպես նախագահի թեկնածու։ Մայիսի 2–ին բողոքարարների վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով 9 մարդ էր զոհվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը