Լրահոս

01.05.2012 10:13


«Ժառանգության» կենտրոնական շտաբը պատկանում է Միխայիլ Բաղդասարովին

«Ժառանգության» կենտրոնական շտաբը պատկանում է Միխայիլ Բաղդասարովին

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ զարմանալիորեն սկսել են խաչվել իշխանությունների և «Ժառանգություն» կուսակցության ճանապարհները։ Բանն այն է, որ «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական շտաբը տեղակայված է Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում: Այս տարածքը, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, պատկանում է Միխայիլ Բաղդասարովին: Նախկինում էլ այնտեղ էր գործում Բաղդասարովի «Արմավիա» ընկերությունը:

Թերթի աղբյուրների պնդմամբ` «Ժառանգությունն» այդ տարածքի համար նույնիսկ վարձ չի վճարում: Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իհարկե հերքել է վարձ չտալու մասին լուրը, իսկ այն, որ տարածքը պատկանում է Բաղդասարովին, ոչ հերքել, ոչ էլ հաստատել է՝ ասելով, որ չի տեսել սեփականության վկայագիրը:

Այս խորագրի վերջին նյութերը