Հարցազրույց

26.04.2012 10:43


Ռուբեն Հախվերդյան

Ռուբեն Հախվերդյան

«Հայկական ժամանակի» հարցազրույցը երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ, ով մայիսի 1–ին Ձախ Հարութի հետ միասին Ազատության հրապարակում համերգ է տալու «Ժառանգության» ներկայացուցիչների համար

–Պարո՛ն Հախվերդյան, տեղյա՞կ եք, որ «Ժառանգությունն» իր տեղերը տեղամասերում տրամադրել է Հանրապետական կուսակցությանը, և ինչպե՞ս եք դրան վերաբերվում։

–Եթե տենց բան լինի, կգնդակահարեմ նրանց։ Անհնար է, ճիշտ չես ասում։

–Փաստեր կան։ Իսկ ո՞ւմ եք պատրաստվում գնդակահարել։

–Այսինքն ո՞նց՝ տրամադրել է Հանրապետականին, իրոք տենց բան կա՞։

–Որոշ տեղամասերում «Ժառանգության» փոխարեն Հանրապետականի ներկայացուցիչներ են հանձնաժողովի անդամներ։

–Էդ ես չգիտեի, ես ձեզնից եմ լսում առաջին անգամ։ Ես հեսա զանգ կտամ ում որ պետք ա, ինչ որ պետք ա՝ կասեմ։ Ո՞նց կարող ա տենց բան լինի։

–Իսկ հնարավո՞ր է՝ դրա արդյունքում, այդ խոսակցությունից հետո, համերգ տեղի չունենա։

–Գիտե՞ս ինչ՝ էս աշխարհում ամեն ինչ հնարավոր ա։

–Քանի որ համերգ եք տալու «Ժառանգության» համար, ուզում էի իմանալ նաև՝ այդ կուսակցության գաղափարակի՞ցն եք։ Այս անգամ իրենց հե՞տ եք։

–Ներողություն, ես գաղափարակիցը չեմ որևէ մեկի, ես իմ գաղափարներն ունեմ, ոչ մեկին ծառա չեմ, ու ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ես դաշնակցական գաղափարներով եմ տառապում, էսպես ասած։

–Բա ինչո՞ւ եք այս տարի «Ժառանգության» հետ։

–Այսի՞նքն։ Դաշնակցությունն ինձնից երգ ուզեց, ես տվեցի։ Իմ փեշակը իմ երգն ա, և իմ ընտանիքը դրանով է ապրում, այսինքն՝ ես համերգով եմ փող աշխատում։

–Գաղտնի՞ք է՝ ինչքան գումար է ձեզ տրամադրել «Ժառանգությունը»։

–Իհարկե, նախ՝ ոչ մի բան էլ չի տրամադրել, և հետո՝ ինձ համար կարևորություն չունի։ Բայց նրբություններ կան, որ պետք է հասկանանք։

–Եթե Դաշնակցությունն էլ ձեզ դիմի՝ համերգով հանդես գալ իրենց կուսակիցների առջև, կհամաձայնե՞ք։

–Անպայման, իհարկե՝ իրենց համար էլ համերգ կտամ, ինչի՞ մասին է խոսքը։ Իմ արհեստը երգ երգելն է։ Ես հարգում եմ Վահանին Հովհաննիսյանին, ես իրոք ուզում եմ՝ Վահանը դառնա պրեզիդենտ, դուք դրա մեջ կրիմինալ բա՞ն եք տեսնում։ Ես միշտ էլ դաշնակցական գաղափարի կողմնակից եմ, դա հարց չի։ Հիմա էս մարդն է կանչել, եթե վաղը Հանրապետականը կանչի համերգ տալու, կգնամ Հանրապետականի համար համերգ կտամ։ Այսինքն, եթե նրանք վարձրատրեն, ես կգնամ կերգեմ, ի՞նչ է եղել։ Թեև Հանրապետականի համար չեմ երգի, մեկ էլ ՕԵԿ ա, ինչ ա, դրա համար։

–Ձեր կարծիքով՝ ո՞ր ուժերը խորհրդարան կանցնեն այս ընտրությունների արդյունքում։

–Ես կուզենայի, որ ազնիվ մարդիկ անցնեին, որ բացի կուսակցությունից՝ ունեն անհատական կարծիք։ Զարգացած մարդիկ, որպեսզի մեր օրենսդիրները գոնե մի քիչ զարգացած լինեն, ոչ թե տգետների ինչ–որ խումբ ոչխարի համառությամբ մտնի խորհրդարան։

–Օրինակ, ձեր կարծիքով, Հանրապետական կուսակցությունն էլի մեծամասնություն կկազմի՞։

–Ես, ճիշտն ասած, վախենում եմ էդ բանից, վախենում եմ, բայց չգիտեմ. կկազմի, թե չի կազմի, դա ցույց կտա ընտրությունները։

Իսկ «Բարգավաճի» շանսերը ո՞նց եք գնահատում։

–Ընդեղ էլ շատ մտերիմ մարդիկ ունեմ, շատ լավ մարդիկ կան, զարգացած մարդիկ կան, բայց ճիշտն ասած, էդքան շատ չեմ խորանում քաղաքականության մեջ, իմ գործը երգելն ա։

–Եվ Հայ ազգային կոնգրեսի շանսերի հետ կապվա՞ծ։

–Ես ՀՀՇ եմ ճանաչում։ Դու գիտես՝ ես ՀՀՇ–ի մասին ինչ կարծիք ունեմ։ Տեղյակ չես՝ մի՛ գրի։

Այս խորագրի վերջին նյութերը