Հարցազրույց

18.04.2012 16:20


Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյան

Հարցազրույց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ

Ժամանակին ՀԱԿից մի խումբ անջատվեց, և ստեղծվեց «Ազատ դեմոկրատները»։ Այդ ժամանակ Դուք հայտարարեցիք, որ այն Սերժ Սարգսյանի պրոյեկտն է։ Այժմ «Ազատ դեմոկրատները» միացել է «Ժառանգությանը»։ Կարելի՞ է ասել, որ «Ժառանգությունն» էլ է վերածվել Սերժ Սարգսյանի պրոյեկտի։

Արհամարհելով այժմյան «ԱԺ ընտրություններ» կոչվող բեմականացումը՝ որոշել եմ մինչև մայիսի 6-ը չպատասխանել այսպիսի բնույթի հարցերի՝ նպատակ ունենալով որևէ կերպ չթաթախվել վարչախմբի կողմից ձևավորված կեղծ քաղաքական դաշտի և վարած գործընթացների մեջ։  

«Սարդարապատը» հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտից բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն առաջիկա ընտրություններին, կխաղան իշխանության խաղը։ «Սարդարապատի» անդամ է նաև Զարուհի Փոստանջյանը։ Կարելի՞ է եզրակացնել, որ Զարուհի Փոստանջյանը խաղում է իշխանության խաղը։

Նախ՝ առիթից օգտվելով՝ պետք է տեղեկացնեմ, որ Զարուհի Փոստանջյանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ չէ: Եվ պատասխանելով Ձեր հարցին՝ կասեմ հետևյալը՝ այսօր մեր երկիրը ղեկավարվում է գրպանը լցնել ցանկացող մի խումբ մարդկանց կողմից, և նրանք են, որ երկար տարիներ ձևավորել են քաղաքական կեղծ դաշտը։ Ովքեր կփորձեն այդ դաշտում որևէ լուրջ հաջողության հասնել, դա ապարդյուն աշխատանք է։ Այդ կեղծ դաշտում, դժբախտաբար, այսօր կան նաև համեմատաբար թվով քիչ, սակայն ազնիվ ու անկեղծ գործիչներ, ինչպիսին, օրինակ, Զարուհի Փոստանջյանն է, որոնք օր առաջ պետք է դուրս գան այդ կեղտոտ դաշտից։ 

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը