Տնտեսական

17.04.2012 12:50


Հրանտ Բագրատյան. «Տիգրան Սարգսյանը պարոն Սուտն է»

Հրանտ Բագրատյան. «Տիգրան Սարգսյանը պարոն Սուտն է»

Այսօրվա ասուլիսին  ՀԱԿ–ի ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոսել  նախընտրական քարոզարշավի զարգացումների մասին։ Նա անդրադարձել է Հանրապետական կուսակցության քարոզարշավին՝ ասելով, թե իր համար անսպասելի է, որ Սերժ Սարգսյանը որոշել է միայնակ տանել քարոզարշավը և հանդիպել ընտրողների հետ։ Հրանտ Բագրատյանը Սերժ Սարգսյանի այդ պահվածքը բացատրել է ՀՀԿ համագումարի ելույթով և այդ ելույթում առկա, իրականությանը չհամապատասխանող թվերով։ ՀԱԿ անդամի կարծիքով՝ պատճառը իր բաց նամակներն են, որտեղ ինքը բացահայտել է Սերժ Սարգսյանի ներկայացրած սուտը.

–Նամակներից հետո Սերժ Սարգսյանը բարդույթի մեջ է ընկել, հակառակ ծայրահեղության մեջ է ընկել։ Հրանտ Բագրատյանը անդրադարձել է նաև ՀՀԿ նախընտրական ծրագրին՝ ասելով, որ այդ ծրագրում ոչ մի առարկայական բան չկա, և անհասկանալի է, թե Հանրապետականը խորհրդարան անցնելու կամ կառավարությունում տեղ զբաղեցնելու դեպքում ինչ սոցիալ–տնտեսական քաղաքականություն է պատրաստվում իրականացնել.

–Կարդացել եմ Հանրապետականի նախընտրական ծրագիրը՝ լոլոներ են, այս անգամ որակական լոլոներ են. թիվ չկա, խոստում չկա, կա այսպիսի արտահայտություն՝ «մենք մեջքով կանգնած ենք գյուղացու կողքին». արձակագրի՝ Րաֆֆու նման, էլի։ Կա որակական այսպիսի արտահայտություն՝ «Իրավական համակարգը մարդու համար է»։ Ինչքան ես գիտեմ, գազանների աշխարհում իրավական համակարգ չի լինում, այնտեղ աշխատում են բնության օրենքները։

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ հանրապետականները բանավեճի չեն գալիս, որովհետև որևէ ասելիք չունեն, քանզի կառավարությունը և Սերժ Սարգսյանը չեն կատարել նախընտրական խոստումներից և ոչ մեկը։

Լրագրողների այն հարցին էլ, թե որքանով է իրատեսական Հանրապետականի խոստումը՝ տնտեսությունը զարգացնել ոչ թե 1–2 ճյուղի հաշվին, այլ համապարփակ՝ հնարավորինս շատ տնտեսական ոլորտներ ընդգրկելով, և արդյոք որևէ բան արվե՞լ է այդ ուղղությամբ,  Բագրատյանը պատասխանել է.

–Ոչ մի բանի չհավատաք՝ 92 թվականի կառավարության ծրագրից բերել են. խելք պետք չէ ներդնել՝ ասելու համար, որ շինանյութի արտադրությունը պետք է զարգացնել։ Բացարձակ սուտ է. ինչ ասում է վարչապետը, ստում է։ Բացարձակ բլեֆ է։ Չհասկացա՞ք, որ Տիգրան Սարգսյանը եթե ասում է մի բան, պարոն Սուտն է, այսինքն՝ թիվը չի համապատասխանում իրականությանը։

Բագրատյանը նաև հավելել է.

Փա՛ռք Աստծո, Սերժ Սարգսյաննել է դա հասկացել՝ արգելել է նրան խոսել ու թվեր արտահայտել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը