–Ինչպե՞սեքգնահատումայսնախընտրականշրջանում «Ժառանգության» և «Ազատդեմոկրատների» գործելաոճը։
–Ես կարծում եմ, որ այս ընտրությունները պետք է ընդհանուր վերլուծել, որ պատկերը հստակ լինի: Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների «սցենարն» իշխող խմբավորումներն են գրել, իսկ կյանքը կատարել է իր խմբագրումները: Գաղտնիք չէ, որ միշտ եղել են «ծուղակ» թեկնածուներ, որոնց բոլոր երկրներում էլ ընտրությունների ժամանակ օգտագործում են: Ամենադասական տարբերակը երևի Ելցինի երկրորդ ընտրություններն էին, որում նա, ըստ էության, ոչ մի հնարավորություն չուներ հաղթելու, սակայն Լեբեդի թեկնածության ճիշտ օգտագործումն անհավանականը հավանական էր դարձրել: Հայաստանում 96-ին Տեր-Պետրոսյանի թիմն ամեն ինչ արել էր, որ հիմնական թեկնածուն լինի կոմոնիստ Բադալյանը, որին հաղթելը կլիներ հասկանալի Արևմուտքի և Ռուսաստանի համար, սակայն կյանքը խմբագրեց նախատեսված սցենարը, և արդյունքում տանկերի միջամտության կարիք առաջացավ: 2003-ին այդ դերը կատարեց Գեղամյանը, 2008-ին՝ Արթուր Բաղդասարյանը: Իսկ թե ով կամ ովքեր այդ դերը կկատարեն այս և նախագահի առաջիկա ընտրությունների ժամանակ, կյանքը ցույց կտա:
–Ընտրություններիվերահսկմանմիասնականշտաբիձևավորմանհարցում, որինմիացելենՀԱԿ–ը, ՀՅԴ–նևԲՀԿ–ն, «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների»պահվածքինի՞նչբնութագիրկտաք, այդպիսովի՞նչնպատակեննրանքհետապնդում։
–Ցանկացած կուսակցության նպատակն ընտրություններում հաղթելն է, և այս կամ այն գործունեությունը պետք է գնահատվի այդ տեսանկյունից: Ընդհանուր շտաբի գաղափարը մասնակից կուսակցություններից յուրաքանչյուրի համար պետք է այդ նպատակին ծառայի: Ըստ երևույթին, ընդհանուր շտաբի գործունեությունը, ըստ «Ժառանգության», այդ նպատակին չի ծառայում: Գուցե ունեն հիմքեր՝ կարծելու, որ պարոն Նիկոյանի նախաձեռնությունն ավելի շատ ձայներ հավաքելու համար ավելի արդյունավետ կլինի: Համենայնդեպս, ես այսպես եմ հասկանում իրադրությունը: Ընտրություններին «Ազատ դեմոկրատները» մասնակցում են «Ժառանգության» ցուցակով, և երևի կոռեկտ կլինի «Ազատ դեմոկրատների» անունը տվյալ դեպքում չօգտագործել: Ընտրական գործընթացների համար պատասխանատուն «Ժառանգությունն» է իր մասով:
–Պարզերևումէ, որայսքարոզչությանշրջանակներում «Ժառանգությունը» բավական մեծգումարներէծախսում։ԸստՁեզ՝ որտեղի՞ցնրանցայդմեծաքանակգումարները։
–Ես չեմ կարող ասել, թե ով որքան գումար է ծախսում (տվյալներ չունեմ), սակայն կարծում եմ, որ լավ կլիներ, որ որևէ անկախ հասարակական խումբ ստուգեր նախընտրական ծախսերի փաստաթղթերը, իսկ մասնակից կուսակցություններն աջակցեին այդ խմբին: Ինչո՞ւ եմ ասում անկախ խումբ, որովհետև համապատասխան պաշտոնական կառույցները չունեն հասարակական լեգիտիմություն:
–Ի՞նչպատկերկունենանք 2012թ. մայիսի 6–իցհետո։
–Մայիսի 6-ից հետո լավագույն դեպքում մենք կունենանք հավասարակշռված խորհրդարան, որտեղ ոչ մի ապագա կոալիցիա ճնշող մեծամասնություն չի ունենա, իսկ վատագույն դեպքում կունենանք գործող խորհրդարանի նման մի բան, ինչը մեզ շատ մոտ ժամանակաշրջանում կտանի կատակլիզմների:
Ստեփան Դանիելյան
Հարցազրույց վերլուծաբան Ստեփան Դանիելյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում այս նախընտրական շրջանում «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» գործելաոճը։
–Ես կարծում եմ, որ այս ընտրությունները պետք է ընդհանուր վերլուծել, որ պատկերը հստակ լինի: Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների «սցենարն» իշխող խմբավորումներն են գրել, իսկ կյանքը կատարել է իր խմբագրումները: Գաղտնիք չէ, որ միշտ եղել են «ծուղակ» թեկնածուներ, որոնց բոլոր երկրներում էլ ընտրությունների ժամանակ օգտագործում են: Ամենադասական տարբերակը երևի Ելցինի երկրորդ ընտրություններն էին, որում նա, ըստ էության, ոչ մի հնարավորություն չուներ հաղթելու, սակայն Լեբեդի թեկնածության ճիշտ օգտագործումն անհավանականը հավանական էր դարձրել: Հայաստանում 96-ին Տեր-Պետրոսյանի թիմն ամեն ինչ արել էր, որ հիմնական թեկնածուն լինի կոմոնիստ Բադալյանը, որին հաղթելը կլիներ հասկանալի Արևմուտքի և Ռուսաստանի համար, սակայն կյանքը խմբագրեց նախատեսված սցենարը, և արդյունքում տանկերի միջամտության կարիք առաջացավ: 2003-ին այդ դերը կատարեց Գեղամյանը, 2008-ին՝ Արթուր Բաղդասարյանը: Իսկ թե ով կամ ովքեր այդ դերը կկատարեն այս և նախագահի առաջիկա ընտրությունների ժամանակ, կյանքը ցույց կտա:
–Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ձևավորման հարցում, որին միացել են ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և ԲՀԿ–ն, «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» պահվածքին ի՞նչ բնութագիր կտաք, այդպիսով ի՞նչ նպատակ են նրանք հետապնդում։
–Ցանկացած կուսակցության նպատակն ընտրություններում հաղթելն է, և այս կամ այն գործունեությունը պետք է գնահատվի այդ տեսանկյունից: Ընդհանուր շտաբի գաղափարը մասնակից կուսակցություններից յուրաքանչյուրի համար պետք է այդ նպատակին ծառայի: Ըստ երևույթին, ընդհանուր շտաբի գործունեությունը, ըստ «Ժառանգության», այդ նպատակին չի ծառայում: Գուցե ունեն հիմքեր՝ կարծելու, որ պարոն Նիկոյանի նախաձեռնությունն ավելի շատ ձայներ հավաքելու համար ավելի արդյունավետ կլինի: Համենայնդեպս, ես այսպես եմ հասկանում իրադրությունը: Ընտրություններին «Ազատ դեմոկրատները» մասնակցում են «Ժառանգության» ցուցակով, և երևի կոռեկտ կլինի «Ազատ դեմոկրատների» անունը տվյալ դեպքում չօգտագործել: Ընտրական գործընթացների համար պատասխանատուն «Ժառանգությունն» է իր մասով:
–Պարզ երևում է, որ այս քարոզչության շրջանակներում «Ժառանգությունը» բավական մեծ գումարներ է ծախսում։ Ըստ Ձեզ՝ որտեղի՞ց նրանց այդ մեծաքանակ գումարները։
–Ես չեմ կարող ասել, թե ով որքան գումար է ծախսում (տվյալներ չունեմ), սակայն կարծում եմ, որ լավ կլիներ, որ որևէ անկախ հասարակական խումբ ստուգեր նախընտրական ծախսերի փաստաթղթերը, իսկ մասնակից կուսակցություններն աջակցեին այդ խմբին: Ինչո՞ւ եմ ասում անկախ խումբ, որովհետև համապատասխան պաշտոնական կառույցները չունեն հասարակական լեգիտիմություն:
–Ի՞նչ պատկեր կունենանք 2012թ. մայիսի 6–ից հետո։
–Մայիսի 6-ից հետո լավագույն դեպքում մենք կունենանք հավասարակշռված խորհրդարան, որտեղ ոչ մի ապագա կոալիցիա ճնշող մեծամասնություն չի ունենա, իսկ վատագույն դեպքում կունենանք գործող խորհրդարանի նման մի բան, ինչը մեզ շատ մոտ ժամանակաշրջանում կտանի կատակլիզմների:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը