Մեկնաբանություն

10.04.2012 22:24


Սերժն անձամբ է քարոզում Թոխմախի Մհերի օգտին. «Հավատանք, որ փոխենք» շարքից (տեսանյութ)

Սերժն անձամբ է քարոզում Թոխմախի Մհերի օգտին. «Հավատանք, որ փոխենք» շարքից (տեսանյութ)

Այսօր հանդես գալով կայարանամեձ հրապարակում՝ ՀՀԿ համամասնական ցուցակի 1–ին համար Սերժ Սարգսյանը կոչ է արել քվեարկել մայրաքաղաքի Էրեբունի համայնքում ՀՀԿ–ի կողմից մեծամասնականով պատգամավորության թեկնածու առաջադրված Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի օգտին։ Ընտրողներին մնում է միայն հավատալ, որ Մհերն ու Սերժը փոխվել են։ Փաստորեն, Մհեր Սեդրակյանն այն նոր ու թարմ դեմքերից է, որոնց խոստանում էին խորհրդարան բերել երկրի նախագահն ու վարչապետը։ Երիտկարիերիստների, կուսակցափոխ ժելեոտածների ու հաճախորդների հետ համատեղ՝ Սեդրակյանն, իրոք, կբարելավի մեր օենսդրության վիճակը և, ինչպես նախագահն է ասում, մենք կունենանք ավելի լավ Հայաստան։

Տեղին է հիշեցնելը, որ Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը հայտարարում էին, թե գործարարներին ու մականունավոր անհանդուրժելի երևույթներին թույլ չեն տալու խորհրդարան։ Ինչպես տեսնում եք, ՀՀԿ ղեկավարներն իրենց խոսքի տերն են։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը