Լրահոս

10.04.2012 15:43


Արմեն Աշոտյանը ոչնչությո՞ւն է. Սուրեն Զոլյանի մեկնաբանությունը

Արմեն Աշոտյանը ոչնչությո՞ւն է. Սուրեն Զոլյանի մեկնաբանությունը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել։

Մեկնաբանելով այս դեպքը՝ լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Առհասարակ ես ղեկավարվում եմ մի սկզբունքով՝ նախարարի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ, հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է։ Իսկ ինչքանով է դա կարող վերաբերել գործող նախարարին՝ այդ մասին թույլ տվեք չմանրամասնել»։

Զոլյանի խոսքերով՝ Աշոտյանը գերազանցել է իր լիազորությունները, քանի որ մասնակցել է Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների նիստին այն օրերին, երբ Հայաստանից բացակայելու համար սահմանվել է կարգապահական տույժ։ Զոլյանն ասել է, որ Կառավարության անդամները չեն կարող միջամտել Խարտիայի նիստին։

«Առավոտը» գրում է, որ Զոլյանը պատրաստվում է դիմել դատարան՝ պահանջելով չեղյալ համարել նախարարի որոշումը։ Զոլյանը նաև մտադիր է դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի վարչապետն առաջին հերթին չեղյալ համարի այդ հրամանը և դիտարկի Արմեն Աշոտյանի հետագա պաշտոնավարության նպատակահարմարությունը։

Այս խորագրի վերջին նյութերը