Լրահոս

06.04.2012 13:11


«Ժառանգությունը» կոալիցիա կստեղծի՞ ՀՀԿ–ի հետ

«Ժառանգությունը» կոալիցիա կստեղծի՞ ՀՀԿ–ի հետ

Տեսականորեն չի կարելի բացառել համագործակցությունը ազատ, արդար ընտրություններին մասնակցող ցանկացած ուժի հետ,–ասել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե խորհրդարան մտնելու դեպքում ո՞ր ուժի հետ է պատրաստ համագործակցել «Ժառանգությունը», և հնարավո՞ր է որ չհրաժարվի կոալիցիա ստեղծել Հանրապետական կուսակցության հետ։

Հիշեցնենք, որ երեկ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական կենտրոնական շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանը, պատասխանելով հարցին, թե Հանրապետական կուսակցության հետ որևէ դեպքում բացառո՞ւմ եք կոալիցիա կազմելը, ասել էր. «Ես այդ հարցը նույնիսկ վիրավորական եմ համարում և շինծու, ներողություն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր նմանատիպ հարց են բարձրացնում, իմ կարծիքով, եթե պատահական չեն անում, այլ միտումնավոր (ձեր դեպքում վստահ եմ, որ միտումնավոր չէ), սև PR-ի շրջանակներում գտնվող հարցերից են տալիս»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը