Լրահոս

05.04.2012 14:46


Ինչո՞վ է ԲՀԿ–ն ՀՀԿ–ից լավ

Ինչո՞վ է ԲՀԿ–ն ՀՀԿ–ից լավ

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է ՀԱԿ–ն իր հիմնական թիրախը համարում Հանրապետականին, և ինչո՞վ է ԲՀԿ–ն ՀՀԿ–ից լավ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն ասել է, որ լավ ու վատի խնդիր չկա.

–Իշխանական լծակներից օգտվելու հնարավորությունը տրված է Հանրապետական կուսակցությանը, և Հանրապետականն այդ լծակներն օգտագործում է վախի մթնոլորտ ձևավորելու համար։ Այդ պատճառով մեր հիմնական թիրախը Հանրապետականն է։

Շարունակելով խոսքը՝ Վահագն Խաչատրյանն ասել է.

–Մի փաստ կա, որի մասին իրենք՝ հանրապետականները, փորձում են լռել, փորձում են լղոզել։ Հանրապետական կուսակցությունը՝ որպես իշխանության մարմնավորում, չունի աջակցություն հասարակության մեջ։

Վ. Խաչատրյանի կարծիքով հենց այս պատճառով ՀՀԿ–ն դիմելու է ցանկացած քայլի իշխանությունը պահելու համար։

Անդրադառնալով ընտրությունների վերահսկողության համար միասնական շտաբ ստեղծելու 4 կուսակցությունների (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն») երեկ ստորագրած համաձայնագրին՝ Վ. Խաչատրյանն ասել է.

–Երեկվա համաձայնագիրը ստորագրվել է 4 այնպիսի քաղաքական ուժերի միջև, որոնք իսկապես շահագրգիռ են, որպեսզի լինեն ազատ ընտրություններ։

Լրագրողների հարցին էլ, թե ՀԱԿ–ը վստա՞հ է, որ մյուս ուժերը, որոնք ստորագրել են համաձայնագիրը, չեն դիմի ընտրակեղծիքների, բանախոսը պատասխանել է.

–Այս պահին մենք վստահ ենք, որ չեն դիմի։ Ես համոզված եմ. զուտ քաղաքական նպատակներից ելնելով, նույն այդ փաստաթուղթը ստորագրած կուսակցությունների հնարավորությունները գնահատելով՝ իրենք նորմալ մաքուր ընտրություններում ավելի մեծ շանս կունենան ձայներ ունենալ, քան այդ կեղծիքի միջոցով, որի արդյունքում կդառնան Հանրապետականի պատանդ։ Ես հասկանում եմ, որ այդ կուսակցություններն ուզում են լինել ազատ իրենց գործողությունների, իրենց պատասխանատվության մեջ, և այդ առումով մենք հույս ունենք, որ այդ կուսակցություններից ոչ մեկը չի գնա իշխանության գայթակղությանը։

Չբացառելով, սակայն, այդպիսի հնարավորությունը, հաշվի առնելով 2008–ի ընտրական զարգացումները՝ Վահագն Խաչատրյանը վստահեցրել է, որ կասկածի տակ չի դնում համաձայնագիրը ստորագրած քաղաքական ուժերի ազնվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը